Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞վ է վտանգավոր մատուտակը հղիների համար. news.am

Ինչո՞վ է վտանգավոր մատուտակը հղիների համար. news.am

Հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել մատուտակի արմատ (лакрица) պարունակող մթերքներ, քանի որ այն օրգանիզմում նվազեցնում է կանանց հորմոն էսթրոգենների մակարդակը: Այս մասին հայտնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Reproductive Toxicology-ում հրապարակված հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են, որ մատուտակի բաղադրության մեջ մտնում է իզոլիկուիրիտիգենին, որը նվազեցնում է կանանց սեռական էսթրոգեն հորմոնի արտադրությունը, որը չափազանց կարեւոր է պտղաբերության համար: Հետազոտությամբ պարզվել է, որ իզոլիկուիրիտիգենինը 50 տոկոսով նվազեցնում է արոմատազա ֆերմենտի մակարդակը, որն օրգանիզմին անհրաժեշտ է էսթրոգեն արտադրելու համար: Երբ կնոջ օրգանիզմում այս ֆերմենտի մակարդակը նվազում է, հղիանալու հետ կապված խնդիրներ են առաջանում: Իսկ քանի որ էսթրոգենը կարեւոր է նաեւ ուղեղի, ոսկրերի եւ սիրտ-անոթային համակարգի առողջության համար, ապա դրա տեւական նվազումը կարող է առողջական երկարաժամկետ խնդիրներ առաջացնել:

 



Նշենք, որ իզոլիկուիրիտիգենին է պարունակում մատուտակի արմատը, թեյի տերեւները, մատուտակի բոլոր տեսակները եւ շաքարի այլ փոխանիչները: Այս կոմպոնենտն օգտագործվում է ծխախոտային արտադրանքներին հատուկ համ տալու համար, երբեմն օգտագործում են դաշտանադադարի ժամանակ քիչ արյունային արտադրության առատացման եւ այլ ախտանշանների դեմ պայքարելու ժամանակ:

Հարկ է նշել, որ կանանց պտղաբերության համար չափազանց վտանգավոր մատուտակը կարող է օգտակար լինել կրծքի, շագանակագեղձի եւ աղիների քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում: Բայց այն կարող է տոքսիկ լինել նորմալ աճի եւ ձվարանների զարգացման համար:

 


Չնայած հետազոտությունն իրականացվել է մկների վրա, եւ արդյունքների հաստատման համար համանման դիտարկումներ են անհրաժեշտ մարդկանց շրջանում, գիտնականները, միեւնույն է, պնդում են, որ իրենց բացահայտումը չափազանց կարեւոր է եւ զգաստացնող, ու կանանց խորհուրդ են տալիս մատուտակ չօգտագործել, եթե ցանկանում են հղիանալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Sila-priroda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ